ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու, ինչպես նաև Ոստիկանության 106-րդ տարեդարձի կապակցությամբ՝ ապրիլի 17-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն։
Մինչ պարգևների հանձնումը՝ ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը Ոստիկանության օրվա կապակցությամբ շնորհավորել է ներկաներին և շնորհակալություն հայտնել բարեխիղճ ծառայության համար։
Արամ Հովհաննիսյանը ծառայողական պարտականությունները լավագույնս կատարելու համար «Համագործակցության համար» մեդալներ է հանձնել ոստիկանության բարձրաստիճան մի խումբ սպաների: Իսկ ծառայության մեջ աչքի ընկած 22 պարեկային ծառայողի շնորհվել է «ոստիկանության լեյտենանտ» սպայական կոչում։