Սամվել Վարդանյանի նկատմամբ հաշվեհարդարի բնույթն ու ոճը հիշեցնում է Ռամիլ Սաֆարովի ոճրագործությունը․ «Որդիների կանչ»
«Որդիների կանչ» ՀԿ-ն հայտարարություն է տարածել՝ պահանջելով խստագույնս պատժել Սամվել Վարդանյանին խոշտանգողներին։
«Իշխող քաղաքական ուժի վախերն իշխանությունից զրկվելու մասով այն աստիճան են ուժգնացել, որ հասարակության ավելի լայն մասսաների կողմից նույն ուժի իրական և օրական նոր նպատակների բացահայտումը և գահավիժող վարկանիշը այլընտրանք չի թողել, քան ամբողջ պետական ապարատը վերածել մի կետից կառավարվող կազմակերպված բանդայի։
Երեկ ընդդիմադիր քաղակտիվիստ Սամվել Վարդանյանի նկատմամբ քաղաքական իշխանության հաշվեհարդարի բնույթն ու ոճը հիշեցնում է Ադրբեջանի ազգային հերոս Ռամիլ Սաֆարովի 20 տարվա վաղեմության ոճրագործությունը։
«Որդիների Կանչ» ՀԿ-ն խստորեն դատապարտում է պետությունը բանդայի վերածելու փորձերը և պահանջում խստագույնս պատժել ՀՀ քաղաքացուն խոշտանգողներին», - նշված է հայտարարությունում։