Նազելի Բաղդասարյանը՝ Ոսկեպարում, Կիրանցում, Բերքաբերում հանդիպումների վերաբերյալ վարչապետին վերագրվող հայտարարությունների մասին
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր գյուղերում այսօր տեղի ունեցած հանդիպումներից հետո, վարչապետ Նիկոլ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ։
«Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կամ նրան ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնյայի, պետական մարմնի կողմից՝ պաշտոնապես հերքվում է»,- ասված է գրառման մեջ։
Հիշեցնենք, որ քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ասել էր, որ Փաշինյանն ոսկեպարցիներին ասել է՝ 90 տոկոսով պայմանավորվածություն ունենք Ալիևի հետ, որ մնում ենք կանգնած նույն դիրքերում։