Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները. Հաջիև
ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացման որոշում է կայացրել: Այս մասին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն է հայտարարել ադրբեջանական պետական AZERTAC գործակալության հետ զրույցում.
«Համաձայն 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության՝ երկու երկրների բարձրագույն ղեկավարության կողմից որոշում է կայացվել մեր երկրի տարածքից ժամանակից շուտ դուրս բերել ժամանակավորապես տեղակայված ՌԴ խաղաղապահներին։ Գործընթացն արդեն սկսվել է։ Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցները՝ այս որոշումը կյանքի կոչելու համար»,- ասել է Հաջիևը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էր հայտարարել, որ սկսվել է խաղաղապահների դուրսբերման գործընթացը: