Լեհաստանը հետախուզական մեքենաների առաջին խմբաքանակն է ստացել Հարավային Կորեայից
Լեհական բանակը ստացել է Հարավային Կորեայի արտադրության Kia Light Tactical Vehicle (KLTV) անվավոր հետախուզական մեքենաների առաջին խմբաքանակը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում է Defense24.pl ինտերնետ պորտալը։
Նման 400 մեքենաների ձեռքբերման պայմանագիրը կնքվել է 2023 թվականին, և Լեհաստանի պաշտպանության նախարարության բյուջեի վրա նստել է շուրջ 300 միլիոն դոլար:
Պորտալի տվյալներով՝ հետախուզական մեքենաները պետք է փոխարինեն լեհական արտադրության Honker արտաճանապարհային մեքենաներին, որոնք մինչև այժմ ցամաքային ուժերի սպառազինության կազմում են։
Մեքենան կարող է սպառազինվել 12,7 և 7,62 մմ տրամաչափի գնդացիրներով, ինչպես նաև նռնականետով։