Մարմնամարզիկները մեկնարկում են աշխարհի գավաթի խաղարկությունում
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները մեկնարկում են աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Թիմի կազմում են Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանը:
Հայաստանի ընտրանու կազմում Օլիմպիական ուղեգիր նվաճելու հնարավորություն ունի Վահագն Դավթյանը (օղակներ):
Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր ունի մարմնամարզիկ, ՕԽ բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը:
Աշխարհի գավաթին կհաջորդի Եվրոպայի առաջնությունը, որը կկայանա իտալական Ռիմինի քաղաքում` ապրիլի 24-28-ը: