Իսրայելը որոշել է ինչպես պատասխանել Իրանին
Իսրայելի անվտանգության կաբինետը որոշում է կայացրել, թե ինչպես արձագանքել Իրանի զանգվածային հարձակմանը: Ըստ իսրայելական KAN 11 News հանրային հեռարձակողի, որոշումը ձեռք է բերվել զգալի տարաձայնությունների ֆոնին՝ պատասխանի ժամկետի և բնույթի հետ կապված:
Կառավարության նախարարները վարչապետ Բենիամին Նեթանյահուին խորհուրդ են տվել հարձակվել Իրանի զգայուն օբյեկտների վրա:
Որոշ նախարարներ պնդել են, որ անհրաժեշտ է անհապաղ արձագանքել հարձակմանը, սակայն մյուսները կառավարությունից պահանջել են տարածաշրջանի այլ երկրների հետ միջազգային կոալիցիայի հարցի շուրջ սպասել համաձայնության: