Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
Ամստերդամի քաղաքապետ Ֆեմկե Հալսեման կարծում է, որ կոկաինի և էքստազիի նման թունդ թմրանյութերի վաճառքը պետք է կարգավորվի որպես թմրամիջոցների առևտրի դեմ պայքարի միակ միջոց։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Կարծում եմ, որ հոգեմետ որոշ միջոցներ վտանգավոր են, ուստի խելամիտ կլինի նվազեցնել թմրամիջոցների օգտագործումը: Այնուամենայնիվ, ես նաև նկատում եմ, որ այն, ինչ մենք անում ենք, չի օգնում։ Պետք է մտածենք թմրամիջոցների կարգավորման ավելի լավ ուղիների մասին»,- ասել է Ամստերդամի քաղաքապետը։
Նրա խոսքով՝ վերահսկողության ներկայիս մեթոդները ոչ մի ազդեցություն չեն ունեցել, կոկաինի փողոցային գինը մնացել է նույնը։
«Հեգնական չէ՞, որ թմրանյութերի առևտուրը թողնում ենք հանցագործներին և չենք փորձում ճանապարհ գտնել քաղաքակիրթ շուկա ստեղծելու համար», - նշել է Հալսեման։
Նա հավելել է, որ կոկաինի շրջանառությունը կարգավորվող շուկայի տարբերակով կարելի է մտածել նաև էքստազիի շուկա ստեղծելու մասին: