«Բոլոր կենդանիներն անկել են». հրդեհի հետևանքները Եվպատորիայի կենդանաբանական այգում
Եվպատորիայի «Тропикпарк» կենդանաբանական այգում գիշերային հրդեհի հետևանքով ավելի քան 200 կենդանի է անկել։ Այս մասին հայտնել է հաստատության ներկայացուցիչը։
«Դա մեծ ողբերգություն է, բոլոր կենդանիներն անկել են, նրանց թիվը գերազանցում է 200-ը, դեռ չեմ կարող կոնկրետ թիվ ասել»,- հայտնել են ներկայացուցիչները:
Հրդեհի նախնական պատճառը սառնարանի լարերի կարճ միացումն է եղել։
ՌԴ ԱԻՆ Ղրիմի գլխավոր տնօրինությունն ավելի վաղ պարզաբանել էր, որ հրդեհը բռնկվել է գիշերը Տոկարևի փողոցում մեկ հարկանի շենքի տանիքում։ Ժամը 04:00-ին հրդեհը մեկուսացվել է: