Դեսպան Աննա Աղաջանյանն իր հավատարմագրերն է հանձնել Դանիայի թագավորին
Ապրիլի 12-ին Հայաստանի դեսպան Աննա Աղաջանյանն իր հավատարմագրերն է հանձնել Դանիայի թագավոր Ֆրեդերիկ X-ին։
«Թագավորական պալատում տեղի ունեցած արարողությանը հաջորդեց Դանիայի թագավորի և Հայաստանի դեսպանի առանձնազրույցը։
Դանիայի Թագավորություն կատարած այցի ընթացքում դեսպան Աղաջանյանը բովանդակալից քննարկումներ ունեցավ նաև արտաքին գործերի նախարարությունում, վարչապետի գրասենյակում, որոնց շրջանակներում անդրադարձ կատարվեց երկու բարեկամ երկրների միջև կապերի հետագա ամրապնդմանն ու երկկողմ օրակարգի առավել ընդլայնմանը, ինչպես նաև Հայաստանի անվտանգությանն ու տարծաշրջանային զարգացումներին վերաբերող մի շարք հարցերի»,- ասված է դեսպանատան տարածած գրառման մեջ։