Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել
Ապրիլի 16-ին Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և տեղեկացնելով վերջին շրջանում Սերբիայի նկատմամբ կիրառվող ճնշումների մասին՝ խնդրել է բարեկամ ադրբեջանցի ժողովրդի աջակցությունը։ Տեղեկությունը տարածել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։
Նշելով, որ Ադրբեջանը և Սերբիան միշտ աջակցել են միմյանց տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, նախագահ Իլհամ Ալիևն ընդգծել է, որ այս դիրքորոշումը կշարունակվի նաև ապագայում։ Այս համատեքստում նշվել է միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների հաջող համագործակցությունը։
Ալիևը Սերբիայի նախագահին հրավիրել է Բաքվում կայանալիք Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ համաժողովի 29-րդ նստաշրջանին։ Վուչիչը երախտագիտությամբ ընդունել է հրավերը։