Հոկտեմբերի 20-ին Մոլդովայում կանցկացվի ԵՄ-ին միանալու վերաբերյալ հանրաքվե
Մոլդովայի Սահմանադրական դատարանն օրինական է ճանաչել երկրի խորհրդարանի պատգամավորների նախաձեռնությունը՝ հանրաքվե անցկացնել Եվրամիությանը հանրապետության միանալու վերաբերյալ։
Մոլդովայի Սահմանադրական դատարանի նախագահ Դոմնիկա Մանոլեն հայտարարել է, որ Սահմանադրական դատարանը հավանություն է տվել Եվրոպական ինտեգրմանը վերաբերող հիմնական օրենքում փոփոխությունների նախագծին։
Խոսքը հանրաքվե անցկացնելու և դրա արդյունքներով երկրի Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու մասին է։ Դատավորն ասել է, որ նախաձեռնությունը համապատասխանում է հիմնական օրենքի դրույթներին և կարող է առաջարկվել խորհրդարանի հաստատմանը։
Հանրաքվեն նախատեսվում է անցկացնել հոկտեմբերի 20-ին։