Պռոշյանում տեղի են ունենալու պայթեցման աշխատանքներ. փակվելու է մայրուղին․ ՆԳՆ
Հարգելի՛ քաղաքացիներ, ապրիլի 17-ին՝ ժամը 10։40-ից մինչև 11։20-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Պռոշյան գյուղի Գևորգ Չաուշի խճուղու թիվ 5 հասցեում տեղի են ունենալու ՀՀ ՊԵԿ վարչական շենքի պայթեցման աշխատանքներ, ինչով պայմանավորված փակվելու է մայրուղին։
Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ տեղում հերթապահություն կիրականացնի ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։