Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Սաուդյան Արաբիայի Թագավորություն
Ապրիլի 17-18-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը այցով լինելու է Սաուդյան Արաբիայի Թագավորությունում. 2023 թվականի նոյեմբերին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո սա Հայաստանից առաջին բարձրաստիճան այցն է Սաուդյան Արաբիա: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հանդիպում կունենա Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդի հետ:
Սաուդյան Արաբիայի գործընկերների հետ նախատեսված են նաև այլ հանդիպումներ: