Ինձագին խոսել է Ինտերում իր ապագայի մասին
«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին պատասխանել է ակումբի հետ պայմանագրի հնարավոր երկարաձգման մասին հարցին.
«Ես շատ երջանիկ եմ այստեղ: Մենք իմ պայմանագիրը կքննարկենք մրցաշրջանի ավարտին։
Վստահ եմ, որ բանակցություններում խնդիրներ չեն առաջանա, և մենք կշարունակենք միասին աշխատել»,- ArmSport-ի փոխանցմամբ՝ Ինձագիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Անցկացրած 32 հանդիպումների արդյունքներով «Ինտերը» 83 միավորով զբաղեցնում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։