Հայկ Մարությանին կփոխարինի Գրիգորի Երիցյանը
Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ խմբակցության ղեկավար է ընտրվել Գրիգորի Երիցյանը։
Այս մասին հայտնեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևանի ավագանու ապրիլի 16-ի հերթական նիստում՝ մանրամասնելով, որ «Ազգային առաջընթաց» խմբակցության կողմից համապատասխան տեղեկատվությունը ներկայացվել է 2024 թվականի մարտի 29-ին։
Քաղաքապետի խոսքով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրության համաձայն՝ լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած ավագանու անդամների մանդատները տրվել են «Հանրային ձայն» կուսակցության ընտրական ցուցակի հաջորդ թեկնածուներ Գրիգոր Հարությունյանին և Ալբերտ Մովսիսյանին։
Ավագանու նիստի օրակարգի նախագծի քննարկմանը 35 դեմ 24 կողմ հարաբերակցությամբ չընդունվեց բոլոր չզեկուցվող հարցերը զեկուցվող դարձնելու «Ազգային առաջընթաց» և «Մայր Հայաստան» խմբակցությունների առաջարկությունը։