Դատարանը մերժել է դատավորին ինքնաբացարկ հայտնելու Թրամփի խնդրանքը
Դատավոր Խուան Մերչանը մերժել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի խնդրանքը՝ դատավորին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ բիզնես գրառումների կեղծման գործով, որի մեջ մեղադրվում է Թրամփը, հայտնում է CNN-ը։
«Դատավոր Խուան Մերչանը մերժել է ինքնաբացարկի դիմումը և ասել, որ այն այլևս չի քննարկի, քանի դեռ վերաքննիչ դատարանը որոշում չի կայացրել»,- ասվում է հայտարարության մեջ:
Դատարանը կարծում է, որ Թրամփն օգտագործում է «մի շարք եզրակացություններ, ակնարկներ և անհիմն շահարկումներ»՝ ինքնաբացարկի գործընթաց սկսելու համար: