Իսրայելի պաշտպանության բանակը հանել է Իրանի գրոհի պատճառով սահմանված սահմանափակումները
Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) թիկունքի հրամանատարությունը չեղարկել է հասարակական սահմանափակումները, որոնք մտցվել էին Իրանի գրոհի կապակցությամբ: Այդ մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Այս փոփոխությունների շրջանակներում որոշվել է վերականգնել կրթական գործունեությունը ողջ Իսրայելում»,-ասվում է Իսրայելի զինվորականների Telegram ալիքում զետեղված հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հյուսիսային սահմանի շրջաններում և Գազայի հատվածին մոտ գտնվող համայնքներում կվերսկսվեն կրթական միջոցառումները, սակայն՝ սահմանափակումներով։
Հրահանգը վերաբերում է նաև մանկապարտեզներին, համալսարաններին, դպրոցական էքսկուրսիաներին և ճամբարներին:
Բացի այդ, հանվում է հազարից ավելի մարդկանց ներկայությամբ հավաքների սահմանափակումը։
Իրանը լույս ապրիլի 14-ի գիշերը գրոհել է Իսրայելի վրա՝ ի պատասխան Դամասկոսում Իրանի հյուպատոսության ուղղությամբ վերջերս իրականացված ավիահարվածի։
Իսրայելի պաշտպանության բանակը հաղորդել է, որ Իրանը առնվազն 200 հրթիռ և անօդաչու թռչող սարք է արձակել իսրայելական տարածքի ուղղությամբ, որոնցից շատերը կալանվել են ՀՕՊ-ի ուժերի կողմից: