Լիբանանի Ինտերպոլի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով
ՆԳՆ ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողները, համագործակցելով ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և Բավրայի սահմանային վերահսկողության բաժնի ծառայողների հետ, ապրիլի 14-ին Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերել, ձերբակալել և Աշոցքի բաժին են տեղափոխել 54-ամյա Սեդրակ Ղ.-ին: Նա Լիբանանի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: