Սունակն Իսրայելին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել
ՄԹ վարչապետ Ռիշի Սունակն արձագանքել է համաշխարհային առաջնորդների կոչերին և Իսրայելին հորդորել Իրանի հարցում զսպվածություն ցուցաբերել։ Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը ձգտում է կանխել լայնածավալ տարածաշրջանային հակամարտությունը:
Սունակի հայտարարությունը հետևել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նմանատիպ կոչերին։ Հայտարարությունները հնչել են այն ժամանակ, երբ ավարտվել է Իսրայելի կառավարության նիստը, որտեղ քննարկվում էին Իրանի գործողություններին «պատասխան տալու» տարբերակները:
Ֆրանսիան ևս միացել է կոչերին՝ Իսրայելին հորդորելով խուսափել Իրանի նկատմամբ նոր գործողություններից: