Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավոր փակ կլինի
Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը հայտարարել է, որ ապրիլի 14-ից այն փակ է լինելու հանրության համար՝ մինչև հետագա ծանուցումը։
Ինչպես նշվում է X-ում (նախկինում՝ Twitter) դիվանագիտական առաքելության հաղորդագրության մեջ, հյուպատոսական ծառայությունների մատուցումը «հայրենակիցներին դեռ երաշխավորված է»։ Տրվում է նաև էլեկտրոնային փոստի հասցեն և շտապօգնության հեռախոսահամարը:
Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ չի տալիս Իրան մեկնել «որևէ կարգավիճակով»: