ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնության հասնել
Միացյալ Նահանգների վարչակազմը հավատարիմ է Գազայի հատվածում հրադադարի հաստատման համաձայնության ձեռքբերմանը, որը կհանգեցնի պաղեստինյան արմատական «ՀԱՄԱՍ» շարժման կողմից պատանդների ազատ արձակմանը և կկանխի հակամարտության սրումը:
Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Իրաքի վարչապետ Մուհամմադ Շիա Ալ Սուդանիի հետ Սպիտակ տանը բանակցություններից առաջ։
«Միացյալ Նահանգները հավատարիմ է հրադադարի հասնելու իր գաղափարին, որը պատանդներին տուն կբերի և թույլ չի տա, որ հակամարտությունը սրվի», - ամերիկացի առաջնորդի խոսքերը մեջբերել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: