Վրաստանի ՆԳՆ-ն ցուցարարներին կոչ է անում պահպանել օրենքը
Վրաստանի ՆԳՆ-ն Թբիլիսիի կենտրոնում՝ խորհրդարանի մոտ, «օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի դեմ բողոքող ցուցարարներին կոչ է արել ենթարկվել օրենքին։
Բողոքի ակցիան ընթանում է խորհրդարանի իրավական հանձնաժողովի նիստում օրինագծի քննարկմանը զուգահեռ։ Երեկոյան ցուցարարների թիվը զգալիորեն ավելացել է։ Նրանց մի մասը փորձում է շրջանցել շենքը, վրացական ԶԼՄ-ները հաղորդում են նաև ձերբակալությունների մասին։
«ՆԳՆ-ն ակցիայի կազմակերպիչներին և մասնակիցներին կոչ է անում չանցնել խոսքի ազատության և օրենքով նախատեսված խաղաղ հավաքների նորմերի սահմանները, ցանկացած խախտում ոստիկանության կողմից անմիջապես կկանխվի»,- ասված է հայտարարության մեջ։