Մեկ շաբաթում Սևանից 303 հատ ապօրինի խեցգետնաորսիչ է դուրս բերվել
Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 303 հատ խեցգետնաորսիչ:
Ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղեկությունը հայտնում է շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։
Նրա տեղեկացմամբ՝ նախարարության էկոպարեկային ծառայության «Սևան» ազգային պարկի տեղամասի աշխատակիցներն ապօրինի խեցգետնաորսիչները դուրս են բերել վերջին մեկ շաբաթվա ընթացքում։
«211 խեցգետին կենդանի վիճակում բաց է թողնվել լիճ»,- տեղեկացնում է նախարարը:
Նա հավելում է, որ իրականացվող կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումները շարունակական են լինելու։