Պատրուշևը բանակցություններ է վարել Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարի հետ
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Ցաչի Հանեգբիի հետ:
Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման համատեքստում Պատրուշևը նշել է, որ անհրաժեշտ է բոլոր կողմերը հակամարտության հետագա սրումը կանխելու համար զսպվածություն ցուցաբերեն: Ընդգծվել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս խնդիրը բացառապես քաղաքական «դիվանագիտական միջոցներով» լուծելու օգտին։