Շատ եմ հավանում Անդրանիկ Քոչարյանի ասածը․ սա ցեղասպանության ճանաչման գիտական մոտեցման սկզիբ է․ Զարեհ Սինանյան
Շատ եմ հավանում Անդրանիկ Քոչարյանի ասածը․ սա եղասպանության ճանաչման գիտական մոտեցման սկզիբ է։
Այս մասին ասել է Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը Factor TV-ի հետ հարցազրույցում։
«Շատ եմ հավանում Պարոն Քոչարյանի ասածը, որովհետև սա փաստորեն ցեղասպանության քննարկման, ավելի խորքայնորեն ճանաչման պրոցեսի շատ ավելի գիտական և առարկայական գիտակցման սկիզբ ա։
Որովհետև նախ մենք անընդհատ ասում ենք միլիոնուկես, միլիոնուկես։ Միլոնուկեսը մարդիկ են, նրանք անուններ են ունեցել, ամեն մեկի հետևում մի պատմություն կա, ամեն մեկը ինչ-որ գազանային ձևով է սպանվել, և մենք 100 տարուց ավելի այդ մարդկանց համախմբել ենք խմբի մեջ՝ մեկուկես հայ։
Ես շատ կարևոր եմ համարում, որ բոլորի մասին տեղեկություն հավաքենք»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը «Ազատության» եթերում ասել է, որ եթե ասում ենք, որ Ցեղասպանության ժամանակ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է կարողանանք միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանել ու դնել։
«Ես գիտեմ, որ վարչապետը նպատակ ունի նաև Ցեղասպանության հետ կապված իրական հիմքեր կառուցել, ավելի առարկայական դարձնել ցեղասպանության ենթարկված մեր հայրենակիցների ամբողջ ցանկը», - նշել է Քոչարյանը՝ պատասխանելով այն դիտարկմանը, թե կա մտավախություն, որ վարչապետ Փաշինյանն իրական Հայաստանի փիլիսոփայությամբ Ցեղասպանության ճանաչման նպատակներից հեռանալու հրաժարվելու հիմք է ստեղծում։
Նրա խոսքով՝ մինչև հիմա մենք այդ անվանական ցանկը չենք կարողացել հավաքել, ուստի պետք է կենտրոնանալ այդ ցանկը փաստարկված հավաքագրելու համար: