ԱՄՆ ԶՈւ-ն ոչնչացրել է Իրանից և Եմենից Իսրայելի ուղղությամբ արձակված ավելի քան 80 անօդաչու թռչող սարք
Ամերիկացի զինվորականները ոչնչացրել են ավելի քան 80 անօդաչու թռչող սարք և առնվազն 6 բալիստիկ հրթիռ, որոնք արձակվել են Իրանից և Եմենից։ Ապրիլի 14-ին այդ մասին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։
«Ապրիլի 13-ին և ապրիլի 14-ի առավոտյան ԱՄՆ-ի զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության ուժերն ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարության էսկադրային ականակիրների աջակցությամբ հաջողությամբ հարձակվել և ոչնչացրել են ավելի քան 80 անօդաչու թռչող սարք և առնվազն 6 բալիստիկ հրթիռ, որոնք պետք է հարվածեին Իսրայելին Իրանից և Եմենից»,-ասված է հրամանատարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է X-ի (նախկինում Twitter) նրա էջում: Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ոչնչացված հրթիռների թվում եղել է նաև մեկ արձակող սարք և յոթ անօդաչու թռչող սարք, որոնք գտնվում էին Եմենի տարածքում՝ հութիների վերահսկողության ներքո։ «CENTCOM-ը նախկինի նման պատրաստ է աջակցելու Իսրայելի պաշտպանությանը, մենք կշարունակենք աշխատել մեր տարածաշրջանային գործընկերների հետ՝ տարածաշրջանային անվտանգության բարձրացման համար»,-ասվում է հայտարարության մեջ: