Թուրքիայի ԱԳ նախարարը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։
Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ զրույցի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանի վերջին իրադարձությունները և Գազայում տիրող իրավիճակը, ինչպես նաև «Կիպրոսի հարցը» և Սև ծովում նավարկության անվտանգությունը։