ԵՄ-ում դիմադրում են Ֆոն դեր Լայենի վերընտրությանը
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենին 2025-2029թթ. երկրորդ ժամկետով այդ պաշտոնում նշանակելու դիմադրությունն աճում է Եվրամիությունում․ կարծում է «Politico» թերթի եվրոպական հրատարակությունը․ «Երկրորդ ժամկետի նրա շանսերը խաթարում են իր ամբարտավանությունն ու քաղաքական սխալները»։
Այնուամենայնիվ, «Politico»-ն խոստովանում է, որ ֆոն դեր Լայենը դեռևս չունի բավականաչափ ուժեղ հակառակորդներ։ Պոտենցիալ թեկնածուների թվում թերթը նշում է Եվրախորհրդարանի գործող ղեկավար Ռոբերտ Մետսոլային։