Ինչպես ներկայացնել եկամուտների հայտարարագիր. ՊԵԿ-ը պարզաբանում է
Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները 2024 թվականից եկամուտների տարեկան հայտարարագիրը ներկայացնում են ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով, որն այժմ գործում է վեբ տարբերակով. հետագայում նախատեսվում է նաև բջջային հավելվածը։ Այդ մասին տեղեկացնում են ՀՀ պետեկամուտների կոմիտեից:
-Ինչպե՞ս ներկայացնել եկամուտների հայտարարագիր
-Ինչպե՞ս մուտք գործել համակարգ
-Ինչպե՞ս ստանալ ՀՎՀՀ
-Ինչպե՞ս լրացնել հայտարարագիրը
Այս և այլ հարցերի պատասխանները՝ Պետեկամուտների կոմիտեի տարածած հոլովակում և կայքում: