ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպին մասնակից երիտասարդը ձերբակալվել է
ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպին մասնակից երիտասարդը՝ Սամվել Վարդանյանը ձերբակալվել է։
Tert.am-ի հետ զրույցում լուրը հաստատել են ՆԳՆ Ոստիկանությունից․
«Այդ դեպքով մեկ անձ խուլիգանություն կատարելու անմիջական հիմքով ձերբակալվել է և բերվել է Կենտրոնական բաժին: Կկազմվեն համապատասխան փաստաթղթեր, կփոխանցվեն Քննչական»,-հայտնեցին ոստիկանությունից։
Հիշեցնենք՝ այսօր հանրային տրանսպորտում միջադեպ է տեղի ունեցել ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի և ակտիվիստ Սամվել Վարդանյանի մասնակցությամբ, որն ուղեկցվել է փոխադարձ հայհոյանքներով։
Միջադեպին անդրադարձել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը․
«Այսօր մի ոչնչություն իրեն թույլ է տվել խուլիգանական արարք հանրային տրանսպորտով երթևեկող ՀՀ ԱԺ պատգամավոր 69-ամյա Հակոբ Ասլանյանի նկատմամբ, ով, ի դեպ, երեք պատերազմի մասնակից է:
Այս խուլիգանական արարքը շատ արագ արժանանալու է օրենքի ամենախիստ արձագանքին, թող հանկարծ որևէ մեկը չկասկածի»,- գրել էր Սիմոնյանը։