Այսօր մի ոչնչություն իրեն թույլ է տվել խուլիգանական արարք տրանսպորտով երթևեկող պատգամավորի նկատմամբ․ Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ այսօր մի քաղաքացի իրեն թույլ է տվել խուլիգանական արարք հանրային տրանսպորտով երթևեկող ՀՀ ԱԺ պատգամավոր, 69-ամյա Հակոբ Ասլանյանի նկատմամբ:
«Այս խուլիգանական արարքը շատ արագ արժանանալու է օրենքի ամենախիստ արձագանքին, թող հանկարծ որևէ մեկը չկասկածի»,- գրել է Ալեն Սիմոնյանը: