ԿԽՄԿ աշխատակիցները տեսակցել են Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիներին ու Արցախի նախկին և ներկա ղեկավարներին
ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի աշխատակիցներն ապրիլին տեսակցել են Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիներին ու Արցախի նախկին և ներկա ղեկավարներին։
Այդ մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ըստ աղբյուրի՝ անհատական հանդիպումներ են տեղի ունեցել, նրանց ընտանիքների հետ շփվելու հնարավորություն է տրվել։