Պայթուցիկ նյութի հայտնաբերումը 5 րոպեում, նախկին 3 օրվա փոխարեն. Փորձագիտական կենտրոնի նոր սարքը
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի Ձգաբանական և պայթյունատեխնիկական փորձաքննություններ իրականացնող բաժինը ձեռք է բերել ժամանակակից նոր սարքեր, որոնցով հնարավոր է դեպքի վայրից վերցված նմուշներում հայտնաբերել պայթուցիկ նյութերը: Նախկինում նման փորձաքննությունը տևում էր առնվազն 2-3 օր, իսկ այժմ այն իրականացվում է ընդամենը 5 րոպեի ընթացքում։
Կենտրոնի նոր սարքավորումներից է նաև փամփուշտների կրակման պիտանելիությունը ստուգող սարքը, որը հնարավորություն է տալիս առանց համապատասխան տրամաչափի զենքերի և փորձադաշտային պայմանների կատարել 4,5–15 մմ. տրամաչափի ակոսափող զենքերի, ինչպես նաև մինչև 12 տրամաչափի ողորկափող հրազենների, փամփուշտների ստուգում։
Նախկինում նման փորձաքննություն իրականացնելու համար անհրաժեշտ էր համապատասխան զենքերի առկայությունը, սակայն Կենտրոնում դրանց ոչ բոլոր տեսակներն էին առկա։