Հայաստանն ու Ղազախստանը միգրացիայի ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել
Հայաստանն ու Ղազախստանը համաձայնագիր են ստորագրել միգրացիայի ոլորտում համագործակցության մասին։
Համաձայնագրի ստորագրման արարողությունը տեղի ունեցավ ՀՀ նախագահի նստավայրում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հանդիպումից հետո։
Համաձայնագիրը ստորագրեցին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեոն։
Արարատ Միրզոյանն ու Մուրատ Նուրտլեոն ևս մեկ համաձայնագիր ստորագրեցին Հայաստանի և Ղազախստանի քաղաքացիների միմյանց երկրներ փոխադարձ այցելությունների և գտնվելու կարգի մասին։