Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանդես են գալիս հայտարարություններով
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանդես են գալիս հայտարարություններով:
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ Տեղի է ունեցել Հայաստանի և Ղազախստանի միջեւ փաստաթղթերի ստորագրման արարողություն:
Հիշեցնենք, որ պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:
Ավելի վաղ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին:
Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: