Նոր սադրիչ գործողությունները կարող են հանգեցնել Մերձավոր Արևելքում լարվածության աճի․ Լավրովը՝ Իրանի ԱԳ նախարարին
Լավրովը Իրանի ԱԳՆ ղեկավարի հետ հեռախոսով քննարկել է իրավիճակը Մերձավոր Արևելքում, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Լավրովն ու Իրանի ԱԳՆ ղեկավարը հեռախոսազրույցում հաստատել են իրենց դիրքորոշումը Գազայի հատվածում անհապաղ հրադադարի օգտին։
Լավրովն ու Աբդոլլահյանը նշել են, որ նոր վտանգավոր սադրիչ գործողությունները կարող են հանգեցնել Մերձավոր Արևելքում լարվածության աճի։
«Ինչպես նշվեց, տարածաշրջանում իրավիճակի լրացուցիչ սրումը և նոր վտանգավոր սադրիչ գործողությունները կարող են հանգեցնել լարվածության աճի Մերձավոր Արևելքում. հայտնել են դիվանագիտական գերատեսչությունում։