Բրյուս Ուիլլիսը 5-րդ անգամ հայր կդառնա
Հայտնի հոլիվուդյան դերասան Բրյուս Ուիլլիսը և իր կինը՝ նախկին մոդել Էմմա Հեմինգը, սպաում են իրենց երկրորդ երեխայի լույս աշխարհ գալուն: Այս մասին հայտնում է "US Weekly" ամսագիրը:
Անցած տարի կինոդերասանի ընտանիքում լույս աշխարհ էր եկել իր դուստրը՝ Մեյբլ Ռեյը: Նշենք, որ Բրյուսն իր նախկին կնոջից՝ Դեմի Մուրից ունի երեք դուստր:
Երբ լույս աշխարհ էր եկել Մեյբլ Ռեյը, 58-ամյա Բրյուսը լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ իրեն շատ երջանիկ է զգացել, երբ առաջին անգամ գրկել է դստերը: