Լիտվայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել չայցելել այն երկրները, որտեղ ռուսներ կան․ այդ ցանկում է նաև Հայաստանը
Լիտվայի Արտաքին գործերի նախարարության կանցլերը բնակիչներին կոչ է արել հանգստանալ այն երկրներում, որտեղ ավելի քիչ ռուսներ կան, քանի որ «հնարավոր են կոնֆլիկտներ»։
Ինգա Չերնյուկն առաջարկում է հանգստի համար ընտրել այն երկրները, որտեղ պատժամիջոցների պատճառով քիչ ռուսներ են գնում։
«Եթե մենք կարող ենք ընտրել եվրոպական ուղղություններ, ապա եկեք ընտրենք դրանք: Գուցե այն երկրները, որտեղ նրանք այլ կերպ են գնահատում արժեքները կամ գտնվում են ինչ-որ գորշ գոտում, փորձում են հաճոյանալ ռուս զբոսաշրջիկներին, եկեք մտածենք, թե արդյոք դրանք իսկապես այն երկրներն են, որտեղ մենք ուզում ենք գնալ»,-ասել է Չերնյուկը։
«Եթե մենք խոսում ենք Եգիպտոսի, Թուրքիայի, Թաիլանդի մասին, ապա այնտեղ իսկապես շատ ռուս զբոսաշրջիկներ կան, և նման կոնֆլիկտների լրացուցիչ ռիսկերը կարող են ավելի աճել»,-հավելել է ԱԳՆ կանցլերը:
Նա նաև ընդգծել է, որ կան այլ երկրներ, որտեղ ևս հնարավոր է կոնֆլիկտներ առաջանան , օրինակ՝ Մոլդովան, Հայաստանը, Վրաստանը։