Ցանկացած երկիր, որը Իսրայելին իր օդային տիրույթը կտրամադրի Իրանի վրա հարձակվելու համար, վճռական պատասխան կստանա. Իրանի պաշտպանության նախարար
Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշթիանին սպառնացել է այն երկրներին, որոնք իրենց տարածքը կտրամադրեն Իսրայելին՝ Իրանի Իսլամական Հանրապետության վրա հարձակվելու համար։
Հիշեցնենք՝ ՄԱԿ-ում հայտարարել են, որ անհանգստացած են Մերձավոր Արևելքում ավերիչ էսկալացիայի սպառնալիքով ու կոչ են արել հակամարտության կողմերին զսպվածություն ցուցաբերել: