Իրանը հայտարարել է Իսրայելում թիրախները ոչնչացնելու և գործողության ավարտի մասին
Իրանն ավարտել է Իսրայելի դեմ խոշորագույն հարձակումը՝ ի պատասխան Դամասկոսում իր հյուպատոսությանը հասցված հարվածի:
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ «հաջողությամբ ոչնչացրել է» Իսրայելի կողմից «օկուպացված» տարածքներում կարևոր թիրախները:
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը հայտնել է, որ Իսրայելի ուղղությամբ անօդաչու թռչող սարքերի արձակումը պատասխան է Դամասկոսում Իրանի դիվանագիտական օբյեկտների վրա նրա հարձակմանը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածը, այն է՝ ինքնապաշտպանության իրավունքը:
«Հարցը կարելի է ավարտված համարել»,- ասված է Իրանի մշտական ներկայացուցչի մեկնաբանության մեջ։
Արևմտյան երկրները դատապարտել են հարձակումը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է՝ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ ևս մեկ պատերազմ և կոչ է արել լիցքաթափել իրավիճակը: