Իսրայելի ուղղությամբ անօդաչու թռչող սարքերի արձակումն իրականացվել է ոչ միայն Իրանից, այլև տարածաշրջանի այլ երկրներից
Իսրայելի ուղղությամբ անօդաչու թռչող սարքերի արձակումն իրականացվել է ոչ միայն Իրանից, այլև տարածաշրջանի այլ երկրներից։
Շաբաթ երեկոյան Իսրայելի ուղղությամբ անօդաչու թռչող սարքերի արձակումն իրականացվել է ոչ միայն Իրանից, այլև տարածաշրջանի այլ երկրներից, այդ թվում՝ Եմենից, հայտնում է իսրայելական Kan ռադիոկայանը՝ հղում անելով աղբյուրներին։
Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ ռադիոկայանը հայտնել էր, որ իրանական անօդաչու թռչող սարքերը կարող են Իսրայելի տարածք հասնել կիրակի առավոտյան։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Իրանը տասնյակ անօդաչու սարքեր է արձակել Իսրայելի ուղղությամբ, իսկ Իսրայելի բանակը հաստատել է տեղեկությունը։
Ավելի ուշ Սպիտակ տունը հայտարարել է, որ կաջակցի Իսրայելին Իրանի հետ հակամարտությունում։