Հորդանանը ժամանակավորապես փակում է օդային տարածքը
Հորդանանի իշխանությունները որոշել են ժամանակավորապես փակել երկրի օդային տարածքը, հայտնում է Հորդանանի Պետրա գործակալությունը։
«Հորդանանի քաղաքացիական ավիացիայի վարչության որոշմամբ՝ ժամանակավորապես և որպես նախազգուշական միջոց կփակվի Հորդանանի օդային տարածքը բոլոր ժամանումների, մեկնումների և տարանցիկ չվերթների համար՝ սկսած շաբաթ օրվանից՝ տեղական ժամանակով ժամը 23:00-ից»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ օդային տարածքը փակ կլինի մի քանի ժամով, թարմացումներ կլինեն՝ կախված զարգացումներից։ ԶԼՄ-ները հայտնում են, որ այս ամենը կապված է Իրանի հնարավոր հարձակման հետ։