«Իսրայելը պատրաստ է Իրանի ուղիղ հարվածին»․ Նեթանյահուն ուղերձով է հանդես եկել
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ուղերձով է հանդես եկել` հայտարարելով, որ Իսրայելը պատրաստ է Իրանի ուղիղ հարվածին, ինչպես նաև բոլոր սցենարներին թե' պաշտպանությանը, թե' հարձակմանը։
Իսրայելի պաշտպանության բանակն էլ հայտնել է, որ երկրի ռազմաօդային ուժերի պաշտպանական և հարձակման համակարգերը բերվել են մարտական պատրաստվածության վիճակի, երկնքում տասնյակ ինքնաթիռներ են, ԱՄՆ-ի հետ համակարգումը շարունակվում է։