Գերմանիան Ուկրաինա կուղարկի ևս մեկ Patriot համակարգ
Գերմանիան մոտ ժամանակներս սեփական պաշարներից Ուկրաինային կուղարկի ևս մեկ Patriot հակաօդային պաշտպանության համակարգ։
Այս մասին հայտնում է գերմանական DPA-ը՝ վկայակոչելով Գերմանիայի պաշտպանության նախարարությանը:
Նշվում է, որ ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում Գերմանիայի կողմից Ուկրաինային արդեն տրամադրվել է 2 Patriot ՀՕՊ համակարգ: