Շոլցն ու Զելենսկին քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանության հզորացման տարբերակները
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել։
Գերմանական կառավարության մամուլի ծառայության տվյալով՝ կողմերը քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանության հզորացման տարբերակները։ Նրանք համաձայնել են, որ այդ ուղղությամբ Կիևի գործընկերների կողմից հավելյալ ջանքեր կպահանջվեն: Շոլցը Զելենսկուն տեղեկացրել է նաև, որ Բեռլինը Կիևին կուղարկի ևս մեկ Patriot համակարգ։
Նշվում է նաև, որ Գերմանիայի կանցլերը Ուկրաինայի նախագահին հավաստիացրել է, որ Բեռլինն ակտիվորեն կաջակցի միջազգային խաղաղության խորհրդաժողովը բարձր մակարդակով անցկացնելու Շվեյցարիայի նախաձեռնությանը և կնպաստի առավել լայն գլոբալ մասնակցությանը: