Armlur.am-ը կադրեր է հրապարակել «Ուրալ»-ի ողբերգական վթարի վայրից (ֆոտո)
Armlur.am-ը կադրեր է հրապարակել ապրիլի 12-ին Մեղրիում «Ուրալ»-ի ողբերգական վթարի վայրից։
Վթարի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել՝ 20 զինծառայող, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռեւս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հայտնվել հարակից ձորակի տարածքում:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասի (Մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Ձևավորվել է քննչական խումբ և իրականացվում է նախաքննություն ողբերգական ելքով դեպքի ամբողջական հանգամանքները, վթարի պատճառները պարզելու նպատակով։
Այս պահին քննիչներն իրականացնում են առաջնային քննչական և վարութային գործողություններ, այդ թվում կատարում են դեպքի վայրի և վթարված ավտոմեքենայի զննություն։