Մահացել է իտալացի մոդելավորող Ռոբերտո Կավալլին
83 տարեկանում մահացել է իտալացի դիզայներ Ռոբերտո Կավալին, հայտնում է Corriere della Sera-ն։ Հրատարակության տվյալներով՝ նա երկար ժամանակ հիվանդ է եղել։
Նորաձևության դիզայներն ունի վեց երեխա, ամենափոքրը մեկ տարեկան Ջորջիոն է, որը ծնվել է 2023 թվականին, երբ Կավալին 82 տարեկան էր։
Դիզայները 1970-ականներին հիմնել է իր սեփական ապրանքանիշը՝ Roberto Cavalli-ն։