ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Մոսկվայում
Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին, Մոսկվայում։
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին Մինսկում ԱԳ նախարարների խորհրդի նիստում հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
«Նեղ ձևաչափով որոշվել է ԱԳ նախարարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2024 թվականի հոկտեմբերի 7-ին, Մոսկվայում»,- ասել է նա:
Հայաստանն ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի՝ Մինսկում կայացած նիստին մասնակցել է ԱԳ նախարարի տեղակալի մակարդակով։
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միզրոյանն այդ հանդիպմանը չի մասնակցելու։