Օրենբուրգում Ուրալ գետի ջրի մակարդակը հասել է պատմական ռեկորդի
Օրենբուրգի մոտ Ուրալ գետում ջրի մակարդակը հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 10 մետր 92 սանտիմետրի՝ հայտնել են Օրենբուրգի մարզային իշխանությունները:
Նշվում է, որ ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ: Իշխանությունները տեղեկացրել են, որ ջրի մակարդակը մինչև 11 մետր բարձրացնելու դեպքում քաղաքում ջրամատակարարման անջատում չի նախատեսվում:
Օրենբուրգի քաղաքապետ Սերգեյ Սալմինը հայտնել է, որ հեղեղված տարածքների թիվն աճել է 795-ով, իսկ տների թիվը՝ 211-ով: Նա նշել է, որ Հարավ-Ուրալի ջրառում շուրջօրյա հերթապահում են բրիգադներ: